Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Արգենտինահայ համայնքը շնորհակալություն հայտնեց Հռոմի պապին

Արգենտինահայ համայնքը շնորհակալություն հայտնեց Հռոմի պապին
26.06.2015 | 12:07

Արգենտինահայ համայնքը շնորհակալություն հայտնեց Ֆրանցիսկոս պապին «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում իր վճռորոշ աջակցության համար»: Երախտագիտության միջոցառումը, որը նախագահել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, կարդինալ Մարիո Աուրելիո Պոլին, տեղի է ունեցել քաղաքի մայր տաճարում: Բազմամարդ եկեղեցում երգել է հատուկ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների համար կազմավորված «Հարյուր ձայն» երգչախումբը, ելույթ են ունեցել Լատինական Ամերիկայում հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, կարդինալ Մարիո Պոլին և Արգենտինայում Հայկական կենտրոնի ղեկավար Կառլոս Մանուկյանը:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ